Տեսադարան

Երաժշտաթերապիա՝ «Ճախրուկ» հասարակական կազմակերպության կողմից

25.05.2026

«Ճախրուկ» հասարակական կազմակերպության հիմնադիրներ, կլինիկական հոգեբաններ, երաժշտաթերապևտներ Աննա և Անահիտ Մխիթարյաններն իրականացրել են արտ-թերապևտիկ խմբային աշխատանք Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի աշխատակիցների հետ։

Կենդանի ազգային երաժշտության հնչողության միջոցով մասնակիցները ստեղծագործական գործընթացի օգնությամբ անդրադարձել են սեփական ներաշխարհին, հուզական ապրումներին և կյանքի դժվար փորձառություններին։ Աշխատանքը միտված էր ինքնաճանաչմանը, ներքին լարվածության թուլացմանը, հուզական արտահայտման և ներքին ռեսուրսների վերագտնմանն ու վերականգնմանը։